Անցյած շաբաթ Վրաստանում 12 մարդ է ձերբակալվել, եւս 11-ն էլ բացահայտվել են գողության եւ գողության փորձի մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Անցած շաբաթ ոստիկանները բացահայտել են գողության եւ գողության փորձի 14 փաստեր Թբիլիսիում, Ջավախքում, Քվեմո Քարթլիում, Կախեթիում, Գուրիայում եւ Աջարիայում:
Գերատեսչությունում պատմել են, որ Ախալցխա քաղաքում ձերբակալվել է 27-ամյա Գ․Կ․-ն, որը մեղադրվում է Ախալցխայի Տատանիսի գյուղի գերեզմանատան գերեզմանների մետաղական ցանկապատեր գողանալու մեջ։ Քննության տվյալներով՝ երիտասարդ տղամարդը յոթ գերեզանների ցանկապատերի դտնակներ ու ալյումինե մասեր է գողացել։
Գողացված առարկաներն առգրավել են որպես նյութական ապացույց։ Եթե Գ․Կ․ ընդունի մեղքը, նրան սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում։











