Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են պետություն-հասարակական հատված կապերին, երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է նման քննարկումները՝ գոհունակությամբ հայտնելով, որ դրանք կրում են պարբերական բնույթ: