Հոգեբանները պատմել են այն մասին, որ երբեմն «սմայլիկները» կարող են կյանք փրկել: Բանն այն է, որ մարդիկ հաճախ ցանկանում են, բայց տարբեր պատճառներով չեն համարձակվում որեւէ մեկին իրենց վատ վիճակի մասին պատմել:

Շատերը անհարմար են զգում հարազատներին օգնության մասին խնդրել, երբ դեպրեսիայի կամ ինքնասպանության մասին մտքեր ունեն:

Նրանք վախենում են, որ իրենց չեն հասկանա կամ չգիտեն, թե ինչպես է պետք աջակցություն խնդրել, որի կարիքն իրենք ունեն: Այս մասին նշվում  է Center for Stress and Anxiety Management-ի հոգեբանի հոդվածում:

Այս հաստատության հաճախորդների ուսումնասիրությունը ցույց էտվել, որ նրանցից շատերը զարմանալով պարզում են, որ եթե իրենք պատմում են հարազատներին կամ ընտանիքին իրենց վիճակի մասին, ապա ստանում են այն աջակցությունը, որի կարիքն ունեին:

Ինչպես ցույց է տալիս հոգեթերապեւտի պրակտիկան, քանի որ նման պահերին դժվար է ճիշտ բառեր գտնելը, այդ դերը կարող են «ստանձնել սմայլիկները», հաղոևրդում է Planet-today-ը: