Մայիսի 5-ին Ռուսաստանի մի շարք քաղաքներում անցկացվել են քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի ակցիաները, որոնք կազմակերպվել են Վլադիմիր Պուտինի երդմնակալության կապակցությամբ: Սանկտ Պետերբուրգում չհամաձայնեցված ակցիայի ժամանակ տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, որոնց ժամանակ ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը՝ ՕՄՕՆ-ը մահակներն է օգտագործել: Որոշ ձերբակալություններ առանձնացել են դաժանությամբ, գրում է «Դոժդ»-ը:
Մոսկվայի ժամանակով 19:00-ի տվյալներով՝ ամբողջ Ռուսաստանի տարածքում ձերբակալվել է 1358 մարդ, որոնցից 572-ը Մոսկվայում, 180-ը՝ Սանկտ Պետերբուրգում:











