Իրանում իշխանափոխությունը Մերձավոր Արեւելքում խաղաղության տանող միակ ճանապարհն է: Այս մասին Իրանում ժողովրդավարության առաջմղման կազմակարպության համագումարում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին, հայտնում է Politico պարբերականը:

«Թրամփը նույնքան շահագրգռված է Իրանի ռեժիմի փոփոխությամբ, որքան համագումարին մասնակցող բոլորդ»,- ասել է Ջուլիանին:

Նյու Յորքի նախկին քաղաքապետի կարծիքով՝ Իրանում իշխանափոխությունը «Մերձավոր Արեւելքում խաղաղության տանող միակ ճանապարհն է»: «Սա ավելի կարեւոր է, քան պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը»,- հավելել է նա:

Թրամփը հունվարին մեկնաբանելով Իրանի խոշոր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցերը՝ հայտարարել էր, որ «երբ ժամանակը գա», ԱՄՆ-ն Իրանի ժողովրդին կաջակցի: