Նոր Զելանդիայում հողի մեջ հայտնաբերվել է  ճաք, որը ուներ 200 մ երկարություն ու 20 մ խորություն, գրում է iz.ru-ն։

Նշում են, որ ճաքը գոյացել էր վերջերս ու դրա ծագումը հանելուկ է մնում՝ ոմանք պատճառը համարում են հորդառատ անձրևները, մյուսները համարում են, որ պատճառը վեց բալանոց երկրաշարժն է եղել։

Ապրիլի 30-ին բրիտանացի գիտնականները, որոնք հետազոտել էին վերջերս հայտնաբերված անոմալիան Հարավային Աֆրիկայում, հայտնել են, որ Երկրի բևեռների տեղերի փոփոխության հնարավորությունը մոտակա տարիներին քիչ հավանական է։

Նշում են, որ մոտավորապես 450 հազար կամ 1 մլն տարին մեկ անգամ բևեռները փոխվում են տեղերով ու վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 40 հազար տարի առաջ։