Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա բանակցությունները «առանձնապես կարեւոր» է բնութագրել Սիրիայում ռազմական հարաբերություններն ամրապնդելու Իրանի փորձերի լույսի ներքո, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Իսրայելի վարչապետն այս հայտարարությամբ հանդես է եկել կիրակի Իսրայելի կառավարության ամենշաբաթյա նիստում:

«Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումները մշտապես կարեւոր են Իսրայելի անվտանգության եւ իսրայելական ու ռուսական բանակների միջեւ համակարգման համար,- ասել է Իսրայելի վարչապետը: - Սակայն հաջորդ շաբաթ նախատեսված բանակցություններն առանձնապես կարեւոր են Սիրիայում Իսրայելի դեմ ուղղված ռազմական բազաների ստեղծման Իրանի աճող ջանքերի լույսի ներքո»:

Իսրայելի վարչապետի հայտարարությունը կիրակի տարածել է նրա գրասենյակը: