WhatsApp-ի օգտատերերը բողոքել են վնասակար հաղորդագրություններից, որոնք սմարթֆոնների աշխատանքի խափանումներ են առաջացնում: Այս մասին հայտնում է MensXP-ն:
Ուղերձի հեղինակները ստացողներին նախապես զգուշացնում են «ծուղակի» մասին: Այդուհանդերձ, եղել են օգտատերեր, որոնք դրա մեջ են ընկել:
«Քո WhatsApp-ը որոշ ժամանակով կկախվի, եթե դու սեղմես հաջորդ հաղորդագրության վրա»,- նշվում է վնասակար հաղորդագրության մեջ: Այնուհետեւ մի քանի բաց թողած տողերին հետեւում է «մի սեղմիր այստեղ» գրառումը:
Պորտալի տեղեկություններով՝ բաց թողած տողերի հետեւում իրականում թաքնված են պայմանանշաններ, որոնց վրա սեղմելը գաջեթի աշխատանքի խափանում է առաջացնում: Ըստ որում՝ օգտատերերը նշում են, որ խնդիրը վերացնելու համար պարզապես սմարթֆոնի վերբեռնում է պահանջվում:




























