Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Աբովյան քաղաքի Սեւանի փողոցից բերման են ենթարկել 55-ամյա Էդիկ Ս.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձերբակալվածը 2010թ. դեկտեմբերի 24-ից Ռուսաստանի Մոսկվա քաղաքի Հյուսիսային վարչական տարածքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 3-րդ մասի (փաստաթղթերի կեղծումը) մեղադրանքով:

Էդիկ Ս.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: