Ռեփ կատարող Գլեբ Գոլուբինը, որը հայտնի է Pharaon մականունով, ոտքով հարվածել է իր երկրպագուի դեմքին հենց համերգի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Տեսագրության մեջ, որը ականատեսներից մեկն է նկարահանել, երեւում է, թե ինչպես է երաժիշտը խոսում առաջին շարքում նստած մի համառ երկրպագուի հետ, իսկ վերջինը ուշադիր նայում է նրա աչքերի մեջ։ Երկրպագուին ինչ-որ բան բացատրելու փորձն ապարդյուն է անցնում, ու մի քանի վայրկյան անց ռեփերը ոտքով ու բռունցքով հարվածում է նրան։

Pharaoh-ն իր երաժշտական գործունեությունը 2012-ին է սկսել։ Նա Grindhouse եւ YungRussia կոլեկտիվների անդամն է, նաեւ՝ Dead Dynasty ստեղծագործական միավորման առաջնորդը։