Ադրբեջանն իր դիպուկահարների նախապատրաստման համար ռուսական զենք ու մարզագույք է ձեռք բերել:

Ուսումնական համակարգն արդեն հասել է Ադրբեջան եւ մոտ ժամանակներս կտեղադրվի Ռազմահայրենասիրական սպորտային տեխնիկական կամավոր ընկերակցության հանրապետական խոհրդի վարչական շենքում:

Հրաձգարանում մարտական զինատեսակներից կօգտագործվեն ՍՎԴ-7 տիպի դիպուկահար հրացաններ ու Կալաշնիկով ինքնաձիգներ:

Այս ամենի նպատակը Ադրբեջանի զինված ուժերի համար դիպուկ կրակող մասնագետների պատրաստումն է, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը: