Բրազիլիայի Սան Պաուլու նահանգում ընկել ու հրկիզվել է այն ուղղաթիռը, որով հարսնացուն պետք է ժամաներ իր սեփական հարսանիքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Globo-ն։ Երջանիկ պատահականությամբ՝ հարսնացուն չի տուժել, սակայն նրա երեք ուղեկիցները վիրավորում են ստացել։ Չնայած միջադեպին՝ հարսանիքը չի հետաձգվել, հարսնացուին փեսացուի մոտ են հասցրել ցամաքային փոխադրամիջոցով։
Ականատեսներից մեկը պատմել է, որ ուղղաթիռը օդում պտույտ է գործել ու ընկել։ Հարսացուին ու օդաչուին հաջողվել է դուրս գալ ու հեռանալ ուղղաթիռից։ Դեպքի վայր ժամանած հրշեջ աշխատակիցները ուղղաթիռի սալոնից հանել են այնտեղ մնացած երեք մարդկանց, որից հետո ուղղաթիռը հրկիզվել է, սակայն կրակը արագ մարել են։











