Սանկտ Պետերբուրգում «Սոբիբոր» ֆիլմի պրեմիերայի ժամանակ դերասան ու ռեժիսոր Կոնստանտին Խաբենսկին վիճել է լրագրողուհու հետ ։ YouTube-ում տեղադրված տեսանյութն արդեն ավելի քան 600 հազար դիտում է հավաքել։

Միջոցառմանը, որը կայացել էր ապրիլի վերջին, լրագրողուհին  Խաբենսկուն հարց է տվել այն մասին, թե իր կարծիքով ֆիլմին ինչպես կարձագանքի հանրությունը, որը կգա «պոպկորնով ու կոկա կոլայով»։ Խաբենսկին չի համաձայնել լրագրողի տեսակետին։

«Դուք համարո՞ւմ եք, որ ձեր կողքին հիմար մարդիկ են ապրում»,- հարցրել է դերասանը։

Հետագա մի քանի րոպեներին դերասանը փորձել է լրագրողից պատասխան ստանալ այն հարցին, թե հատկապես ինչն է հուզում իր զրուցակցին,  բայց նրանք այդպես էլ փոխհամձայնության չեն հանգել։

«Սոբիբոր» ֆիլմը, որը դարձել է Կոնստանտին Խաբենսկու ռեժիսորական դեբյուտը, հիմնված է իրական իրադարձությունների վրա ու պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ միակ հաջող ըմբոստության մասին Լեհաստանի Սոբիբոր մահվան ճամբարում, 1943-ի հոկտեմբերին։ Այդ ապստամբությունը ղեկավարել էր խորհրդային սպա Ալեքսանդր Պեչերսկին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է ապրիլի 23-ին Վարշավայում։