Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր՝ հունվարի 18-ին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից APA-ին հայտնել են, որ Վաշաձեն Ալիեւին է փոխանցել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ողջույնները:

Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկու երկրների հարաբերությունների զարգացումը քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում, նշվել է արդյունավետ համագործակցությունն էներգետիկ նախագծերում: