Անցյալ շաբաթ Բոստոնի կենտրոնում (Մասաչուսեթս նահանգ) ռեստորան է բացվե, որտեղ սնունդի պատրաստման գործընթացը մեծ մասամբ ռոբոտացված է: Հաստատության հիմնադիրներն այն իր տեսակի մեջ առաջինն են համարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նոր ռեստորանում, որը Spyce է կոչվում, առավելապես աղցաններ են մատուցում: Ռեստորանի հիմնադիրները, ինչպես հաղորդվում է նրա կայքում, Մասաչուսեթսի տեխնոլոգական ինստիտուտի (ԱՄՆ առավել հեղինակավոր բուհերից մեկը) 4 նախկին ուսանողներ են:
Հաստատության գլխավոր խոհարարը ֆրանսիացի Դանիել Բուլյուն է: Նրա կառավարման ներքո գտնվող ռեստորանները նախկինում արժանացել են «Միշլեն» գաստրոնոմիական ուղեցույցի ընդհանուր 4 աստղի: Spyce-ի շեֆ խոհարարը ամերիկացի Սեմ Բենսոնն է:
Ինչպես ընդգծում են հաստատության հիմնադիրները, Spyce-ն «աշխարհում առաջին ռոբոտացված խոհանոցով ռեստորանն է»: «Մենք այս հայեցակարգը մշակել ենք այն խնդիրը լուծելու հույսով, որի հետ ինքներս էլ ենք բախվել, երբ չենք կարողացել մատչելի գնով առողջ եւ համեղ սնունդ գտնել»,- նշում են նրանք:




























