Ռուսաստանի Ստավրոպոլի մարզում Գեորգիեւսկի գիշերային ակումբներից մեկում կովկասցի ուսանողի եւ տեղի 3 բնակիչների միջեւ ավարտվել է կրակոցներով:
Ինչպես հայտնում են մարզային ՆԳ գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, կոնֆլիկտն սկսել է 19-ամյա կովկասցի ուսանողը, ով վեճի կեսից հանել է գազային ատրճանակը եւ 5 կրակոց արձակել իրեն նեղացնողների ուղղությամբ: Վերջիններս ծեծի են ենթարկել ուսանողին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք ձերբակալել են կոնֆլիկտի բոլոր մասնակիցներին: Տուժածներից երկուսին տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ «խուլիգանություն» հոդվածով:




























