Վլադիմիր Պուտինը Պետդումային առաջարկել է դիտարկել Դմիտրի Մեդվեդեւի թեկնածությունը երկրի վարչապետի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Կրեմլի կայքը։
Նախագահը պարտավոր է առաջարկել թեկնածությունը համաձայն ՌԴ սահմանադրության 83–րդ եւ 111-րդ հոդվածների։ Ապա պահանջվում է Պետական դումայի հավանությունը։
Պետդուման Մեդվեդեւի թեկնածությունը կքննարկի մայիսի 8-ին։
Մեդվեդեւը կառավարությունը ղեկավարել է Պուտինի նախորդ ամբողջ ժամկետի ընթացքում՝ 2012 թ. մայիսի 8-ից ի վեր։




























