Հետազոտող Ջոաննա Մոլը հավելված է ատեղծել, որը վերլուծում է Google–ի օգտագործման ազդեցությունը մոլորակի վրա եւ վերլուծության արդյունքները ներկայացրել է նախորդ շաբաթ։ Բանն այն է, որ համացանցն ու հանրահայտ ծառայությունները օգտագործում են սերվերների ու տվյալների կենտրոնների ճյուղավորված կառուցվածքը, որոնք լուրջ սպասարկում եւ էլեկտրաէներգիա են պահանջում։ Մոլը ասում է. «Google–ը վայրկյանում մշակում է 47 000 հարցում, դա մոտ 500 կգ ածխաթթու գազ է վայրկյանում, այսինքն 0.01 կգ ամեն հարցումի համար»։
Google–ը էկոլոգիական սպառնալիքի միակ աղբյուր չէ, մյուս հայտնի կայքերը եւս նկատելի հետք են թողում։ Օրինակ, Ֆեյսբուքը 2016 թվականին արտադրել է 718 000 տոննա ածխաթթու գազ, այնքան, որքան 200 000 ավտոմեքենաները, հայտնում է Quartz–ը։





























