Ապրիլի 25-ին հիվանդանոցն ահանզանգ է ստացել, որ քաղաքի Խրիմյան հայրիկի 31 շենքի 51-րդ բնակարանում մի տղամարդ է հանկարծամահ եղել:

Ոստիկանները զննելով 43-ամյա Ալեքսանդր Կարաեւի դին, մարմնի տարբեր մասերում վնասվածքներ են հայտնաբերել:

Պարզվել է, որ Կարաեւի դիակը հայտնաբերելուց երկու օր առաջ երեք հոգով, այդ թվում Կարաեւը, բնակարանատերն ու նրանց ընդհանուր ծանոթ Գոռ Զաքարյանի հետ խմել էին, որի ժամանակ վեճ էր ծագել եւ Գոռ Զաքարյանը ծեծել էր Կարաեւին: Ծեծի արդյունքում վերջինս մահացել է:

Ապրիլի 30-ին ոստիկանները հայտնաբերել են Գոռ Զ.-ին եւ բերման ենթարկել ոստիկանություն: Նա հյատնել է, որ ինքն է ծեծել Կարաեւին: