Թուրքիայի դատարանում ամերիկյան պաստոր Էնդրյու Բրենսոնի գործով վկայություն է տվել գաղտնի վկա, հայտնում է AP-ն։ Նա պնդում է, որ ամերիկացին օգնել է քրդերին «քրիստոնեա-քրդական պետություն» ստեղծելու նպատակով։ Բրենսոնը հերքում է պնդումը՝ հայտարարելով, որ երբեք թույլ չի տվել քաղաքականությանը մուտք գործել եկեղեցի։
Նշենք, որ պաստորի գործը ավելացրել է Անկարայի ու Վաշինգթոնի միջեւ լարվածությունը։ Թուրքական իշխանությունները Բրենսոնին մեղադրում են լրտեսության, Քրդական աշխատավորական կուսակցությանը աջակցելու եւ Ֆեթուլահ Գյուլենի քարոզիչը լինելու մեջ։ Էրդողանը ակնարկել է, որ պատրաստ է փոխանակել Բրենսոնին Գյուլենի հետ։ Մի շարք ամերիկյան սենատորներ կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ այս գործով։ Թրամփն էլ իր հերթին, անդրադառնալով այդ թեմային, նշել է, որ ինքն ավելի նման է լրտեսի, քան պաստորը։





























