Պարագվայն Իսրայելում իր դեսպանատունը  Երուսաղեմ է տեղափոխում, հայտարարել է Պարագվայի կառավարության ներկայացուցիչը եւ Իսրայելի ԱԳՆ-ն, հաղորդում է Reuters-ը:

«Պարագվայի նախագահ Գորացիո Կարտսը Երուսաղեմում դեսպանատուն բացելու համար մտադիր է մայիսի վերջին Իսրայել գալ»,-ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նահշոնի հայտարարության մեջ:

Պարագվայի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագահը մայիսի 21-22-ը կայցելի Իսրայել դեսպանատունը  Երուսաղեմ տեղափոխելու համար:

Նշենք, որ  Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատունը կբացվի մայիսի 14-ին՝ անցյալ տարվա դեկտեմբերին Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համաձայն: