Apple-ը մտադիր է անվճար փոխել ֆլագմանական iPhone X սմարթֆոնները, որոնց մոտ դեմքերի ճանաճման Face ID գործառույթի մոտ թերություն է հայտանբերվել, գրում է BGR-ը:

Face ID-ի աշխատանքում խափանումը հայտնվել էր սահմանափակ թվով հեռախոսներում: Ներքին ուղեցույցում, որը տարածվել է աշխատակիցների շրջանում, նշվում է, որ եթե սպառողը դիմում է դեմքի ճանաչման գործառույթի հետ կապված խնդիրնրեով, հարկավոր է նախ ստուգել՝ արդյոք հնարավոր է  հիմնական տեսախցիկի մոդուլի փոխարինմամբ լուծել խնդիրը:

Եթե դա հնարավոր չէ, առաջարկվում է սպառողին նոր սարք տրամադրել: