Ինչպես սպասվում է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի՝ մայիսի 8-ին, կհայտարարի, որ Միացյալ Նահանգները Իրանի հետ միջուկային գործարքից դուրս է գալիս: Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, որոնք մասնակցել են այս հարցով ԱՄՆ նախագահի հետ բանակցություններին:
Ինչպես խոստովանել են պարբերականի զրուցակիցները, նրանք չեն կարողացել Թրամփին համոզել, որ Իրանի հետ գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է Արեւմուտքին Թեհրանի հետ նոր առճակատման հանգեցնել:
Բերվում է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկի հայտարարությունը, որը ակտիվ մասնակցություն է ունեցել Թրամփին գործարքի մեջ մնալուն համոզելու փորձերին: Նրա խոսքով՝ «չափազանց փոքր» են հնարավորությունները, որ ԱՄՆ նախագահը համաձայնագիրը կպահպանի:
Իր մեկ այլ թվիթում, որը հրապարակվել է նույն օրն ավելի վաղ, Թրամփը քննադատել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Իրանի հետ միջուկային գործարքի համատեքստում: «Միացյալ Նահանգները Ջոն Քերրիի շատ վատ կնքված իրանական գործարքի, հնարավոր է, ապօրինի ստվերային քաղաքականության կարիքը չունի: Նա այն մարդն է, ով առաջինն է ստեղծել այս անկարգությունը»,- նշել է նա:




























