Ոստիկանության աշխատակիցները բացահայտել են Էրեբունիում կատարված սպանության փորձը:
Մայիսի 3-ի գիշերը ժամը 23:30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունիի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վիրավորումներով եւ կոտրվածքով 29-ամյա մի երիտասարդ է տեղափոխվել: Տուժողին վիրահատել են եւ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու, սակայն ոստիկանները պարզեցին կատարվածի հանգամանքները:
Մայիսի 4-ին սպանության փորձի կասկածանքով բաժին բերման ենթարկեցին 30-ամյա Արթուր Սարգսյանին:
Նա որպես կասկածյալ ձերբակալվել է:
Հանցագործության գործիք ատրճանակը եւ մահակը հայտնաբերվել են:











