Երեքշաբթի առավոտյան բիթքոին (bitcoin) կրիպտոարժույթն էժանացել է, ներդրողները շահարկում են Berkshire Hathaway-ի ղեկավար Ուորեն Բաֆետի և Microsoft-ի հիմնադիր, աշխարհի ամենից հարուստ մարդու՝ Բիլ Գեյթսի մեկնաբանությունները կրիպտոաժույթի մասին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

CoinMarketCap պորտալի տվյալներով՝ բիթքոինի արժեքը նվազել է 0.29 տոկոսով՝ մինչեւ 9.335 հազար դոլար: Bitfinex բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 0,16 տոկոսով՝ մինչեւ 9.349 հազար դոլար, GDAX-ում՝ 0,13 տոկոսով՝ մինչեւ 9,35 հազար դոլար:

Այլընտրանքային կրիպտոարժույթներից Ethereum-ն CoinMarketCap-ում թանկացել է 0,07 տոկոսով, մինչեւ 755.13 դոլար: Ripple-ի արժեքն ավելացել է 1,03 տոկոսով, մինչեւ 0,836 դոլար, Bitcoin Cash-ը՝ 0,36 տոկոսով՝ մինչեւ 1,65 դոլար:

CoinMarketCap-ի տվյալներով՝ կրիպտոարժույթների շուկայի կապիտալիզացիան ներկայումս կազմում է 441 մլրդ դոլար: Կրիպտոարժույթների ամբողջ շուկայի մոտ 36 տոկոսը բաժին է ընկնում բիթքոինին: