«Սեւան ազգային պարկ» պետական ոչ առեւտրային կազմակերպության խորհուրդը Բնապահպանության նախարարությանն առաջարկել է համատեղ մշակել ազգային պարկի ծրագիր:
NEWS.am-ին Հայաստանի Տարածքային կառավարման նախարարությունում հայտնեցին, որ Ազգային պարկի խորհուրդը գլխավորում է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:
Խորհրդի նիստում քննարկվել է պարկի 2010թ. բյուջեի կատարումն ու 2011թ. բյուջեի նախագիծը: Գեւորգյանը Բնապահպանության նախարարությանն ու Ազգային պարկին հանձնարարել է լրամշակել բյուջեի նախագիծը եւ փաստաթղթում նախատեսել պարկի տարածքում ինքնակամ շինությունների քանդման համար անհրաժեշտ միջոցներ:




























