Մայիսի 9-13-ը հանրապետության շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 9-13-ը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +10+15,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +10+15,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +17+19,

Գեղարքունիքում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +10+15,

Լոռիում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +13+18,

Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +17+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +10+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +19+21,

Արարատում՝ գիշերը`+9+12, ցերեկը` +21+23,

Արմավիրում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +21+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +3+7, ցերեկը` +10+15,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +21+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +21+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+9, ցերեկը` +15+19,

Արցախում՝ գիշերը` +9+12, ցերեկը՝ +17+22: