Եթե ԱՄՆ-ն հրաժարվի Իրանի հետ միջուկային գործարքից, դա «շատ լուրջ իրավիճակ կլինի», որը Մոսկվայում կքննարկվի, որոշումը կընդունի նախագահը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակի պաշտոնակատար Դմիտրի Պոսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դա, անկասկած, շատ լուրջ իրավիճակ կլինի, տվյալ դեպքում հարցն, իհարկե, Մոսկվայում կքննարկվի, եւ նախագահն ինչ-որ որոշումներ կընդունի, ով, ինչպես գիտեք, ըստ Սահմանադրության, որոշում է մեր երկրի արտաքին քաղաքականությունը»,- ասել է Պեսկովը:




























