Telegram մեսենջերը բողոքարկել է Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը, որն օրինական է համարել ԱԴԾ հրամանը՝ իրեն օգտատերերի հաղորդագրությունների գաղտնագրման բանալիները տրամադրելու անհրաժեշտության մասին, իր Telegram-ալիքում հայտնել է փաստաբան Պավել Չիկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Telegram-ը բողոք է ներկայացրել Ռուսաստանի Գերագույն դատարանի Վերաքննիչ կոլեգիա՝ խնդրելով անվավեր համարել մարտի 20-ի ԱԴԾ պահանջի օրինականության մասին Գերագույն դատարանի որոշումը:
Պաշտպանական կողմը պնդում է, որ ԱԴԾ հրամանն ընդունվել է ոչ իրավասու մարմնի կողմից լիազորությունների գերազանցմամբ, եւ որ այն սահմանում է անորոշ շրջանակով անձանց նամակագրության վերահսկողություն ստանալու արտադատական միջոց: Փաստաբանների գնահատմամբ՝ այդ իրավիճակը «սպառնում է քաղաքացիների անվտանգությանը»:
«Ռոսկոմնադզորը» դատարանի որոշմամբ Ռուսաստանում Telegram-ի արգելափակմանը հասել էր այն բանից հետո, երբ մեսենջերը, չնայած օրենքին, ԱԴԾ-ին չէր տրամադրել օգտատերերի հաղորդագրությունների գաղտնագրման բանալիները:




























