Ավստրալիայի Քվինսլենյան համալսարանի ֆիզիկոսներ Ջեյ Օլսոնն ու Թիմոթի Ռալֆը պնդում են, որ իրենց հաջողվել է բացահայտել ժամանակի մեջ տեղաշարժվելու միջոցը:
Նրանց խոսքով, այնպես ինչպես կվարցի մասնիկներն են ենթարկվում տելեպորտացիայի, նույն կերպ կարելի է նաեւ տեղաշարժվել ժամանակի մեջ:
Քվանտային մասնիկները կարող են տեղափոխվել ապագա, իսկ ներկայի եւ ապագայի տվյալ ժամանակի արանքում նրանք բացակայում են տարածության մեջ: Մինչեւ այժմ հայտնի էր, որ քվանտային տելեպորտացիան գործում է տարածության մեջ:





























