ԱԷՄԳ-ի փորձագետներն Իրանում բոլոր միջուկային օբյեկտներին հասանելիություն ունեն, որոնք միջազգային մոնիթորինգի են ենթակա այս երկրի միջուկային ծրագրի միջազգային համաձայնագրի շրջանակում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է եվրոպական արտաքին քաղաքականության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը՝ մեկնաբանելով Իրանին հասցեագրած ԱՄՆ մեղադրանքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս ԱԷՄԳ-ը պատրաստել է 10-ից ավելի համընդգրկուն զեկույցներ, որոնք հաստատում են Իրանի կողմից համաձայնագրի բոլոր պայմանների կատարումը: Մեր տեղեկություններով՝ ԱԷՄԳ-ի փորձագետները Իրանում բոլոր միջուկային օբյեկտներին ամբողջակկան հասանելիություն են ստացել, որոնց վերաբերյալ հարցում են կատարել»,- շեշտել է նա՝ պատասխանելով մի շարք լրատվամիջոցների տեղեկություններին վերաբերող հարցին, թե իբր տեղ են գտել իրանական առանձին ռազմական օբյեկտներին ԱԷՄԳ-ի փորձագետներին մուտքի հասանելիություն չտալու փաստեր:
Կոսյանչիչն ընդգծել է, որ «ցանկացած երկիր, եթե Իրանի կողմից իր չկատարման կամ ոչ լիակատար կատարման մասին տեղեկություններ ունի, այն պետք է ուղարկի գոյություն ունեցող վերահսկողության միակ օրինական մարմին՝ ԱԷՄԳ»:
Նա շեշտել է, որ Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռներ ստեղծելու ծրագրի, Սիրիայի եւ Եմենի հակամարտություններում նրա դերակատարման հետ կապված խնդիրները լուրջ մտահոգություն են առաջացնում, սակայն դրանք «պետք է լուծվեն միջուկային համաձայնագրից առանձին»:





























