Իրանի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաքերին հաղորդել է Իրաքի հետ սահմանին տեղակայված Խուժեստանի շրջանում զինված ուժերի ուժեղացման որոշման մասին, հայտնում է IRNA գործակալությունը։ Իրաքյան բարձրաստիճան զինվորականը այցով գտնվում է Խուժեստանում։

«Այդ ուղեւորության ընթացքում Խուժեստանում զինված ուժերի ուժեղացման որոշում է կայացվել»,-նշել է նա։ Բաքերին նշել է, որ Իրանը չի վախենում ոչ մի սպառնալիքից, քանի որ երկրի զինված ուժերը բոլոր ոլորտներում լավ են կատարում իրենց պարտականությունները։

Խուժեստանը Իրանի հարավ-արեւմուտքում՝ Իրաքի հետ սահմանին տեղակայված շրջան է։ Նախկինում այս շրջանը իրաքյան զինված ուժերին հարվածելու գլխավոր ուղղություններից էր։ Ներկայումս Իրանն ու Իրաքը լավ հարաբերությունների մեջ են, իսկ Թեհրանը Բաղդադին աջակցում է ահաբեկչության դեմ պայքարում։