Ադրբեջանում Ռուսաստանի նոր արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակվել Միխայիլ Բոչարնիկովը:

Այս պաշտոնում նա փոխարինել է Վլադիմիրիր Դորոխինին, հայտնում է «Թրենդը»:

Աղբյուրը նշում է, որ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրարքի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ այսօր Մոսկվայում տեղի ունեցած Սրբազան պատրիարք Կիրիլի եւ նորանշանակ դեսպան Բոչարնիկովի հանդիպման ժամանակ քննարկվել է Բաքվի թեմի գործունեությունը:

Զրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանում եկեղեցա-պետական համագործակցության հրատապ հարցեր, նշված է հաղորդագրության մեջ:

2018 թվականին ավարտվել է Բոչարնիկովի դիվանագիտական գործունեությունը Ղազախստանում: