ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի նախկին պետքարտուղար Ջոն Քերրիին կոչ է արել «բանակցություններից հեռու մնալ», որպեսզի երկրին չվնասի: Նա այս մասին նշել է «Թվիթերում», փոխանցում է Gazeta-ն:
«Ջոն Քերրին ոչ մի կերպ չի կարողանում վերապրել այն փաստը, որ ինքը հնարավորություն է ունեցել եւ այն ձեռքից բաց է թողել: Ջոն, բանակցություններից հեռու մնա, դու քո երկրին վնաս ես հասցնում»,- նշել է Թրամփը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին 2018 թվականին մի քանի անգամ հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ՝ միջուկային համաձայնագիրը քննարկելու համար:
Միաժամանակ, բրիտանական The Guardian պարբերականը հայտնել էր, որ Թրամփի օգնականները իսրայելական մասնավոր հետախուզական գործակալություն են վարձակալել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի առանցքային անհատներին վարկաբեկող փաստերի որոնման համար:





























