ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Գերմանիայի իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունի Իրանի հետ միջուկային համաձայնագրի փոփոխության վերաբերյալ նրանց առաջակները: Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Պորտալի տեղեկություններով՝ Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել եվրոպական 3 երկրների ԱԳ նախարարների հետ: Բանակցությունների ընթացքում Պոմպեոն հայտարարել է, որ Թրամփին չեն համոզել Փարիզի, Բեռլինի եւ Լոնդոնի՝ Իրանի վերաբերյալ եզրահանգումներն ու առաջարկները:
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղարը եվրոպացի գործընկերներին առաջարկել է սպասել իրանական միջուկային գործարքի մասին Թրամփի պաշտոնական հայտարարությանը:
Պոմպեոն հավելել է, որ ԱՄՆ-ն կարող է համաձայնագրի պայմանների շուրջ բանակցություններին վերադառնալ Թրամփի որոշումից հետո:



























