Facebook սոցիալական ցանցը արգելել է Իռլանդիայում աբորտների հարցով հանրաքվեի հետ կապված միջազգային գովազդը այն մտահոգությունների ֆոնին, որ հյուսիսամերիկյան խմբերը փորձելու են ազդել արշավի վրա, հայտնում է AP-ն։
Իռլանդիայում մայիսի 25-ին կկայանա աբորտների սահմանադրական արգելքի հնարավոր չեղարկման հարցով հանրաքվեն։
Facebook-ում հայտնել են, որ կսկսեն մերժել այն գովազդները, որոնք կապված կլինեն հանրաքվեի հետ, եթե այն կկառավարվի Իռլանդիայի սահմաններից դուրս ապրող գովազդատուների կողմից։





























