ՌԴ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները հավանության են արժանացրել Դմիտրի Մեդվեդեւի նշանակումը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Մեդվեդեւին սատարել են «Եդինայա Ռոսիա» եւ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։ Կոմունիստներն ու «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն դեմ են քվեարկել։

Մեդվեդեւի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջարկել է Վլադիմիր Պուտինը մայիսի 7-ին նախագահական երդմնակալությունից հետո։

Համաձայն ռուսական օրենքների՝ նոր նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կառավարությունը պետք է հրաժարական տա։