Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին, որ նա ցանկանում «շատ վտանգավոր զենք» զարգացնել Սիրիայում Իսրայելի ոչնչացման նպատակով, փոխանցում է AFP-ն։
Իրանը փորձում է Սիրիայում շատ վտանգավոր զենք զարգացնել հստակ նպատակ ունենալով՝ որ մեզ ոչնչացնի»,-ասել է Նեթանյահուն Կիպրոսի եւ Հունաստանի առաջնորդների հետ Նիկոսիայում կայացած հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ Իրանը ցանկանում է իրանական ռազմական բազաներ տեղակայել Միջերկրական ծովում, որը զգալի սպառնալիք է մեզ բոլորիս համար։




























