Իրաքյան Քուրդիստանի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 30-ին։ Քուրդիստանի վարչապետ Նաչիրվան Բարզանին հավանություն է տվել ընտրությունների անցկացման ամսաթվին, հայտնում է Reuters-ը։
Այդ օրը կընտրվի խորհրդարանն ու նախագահը։ Իրաքի դաշնային ընտրությունները, այդ թվում՝ Քուրդիստանում պետք է կայանան շաբաթ օրը՝ մայիսի 12-ին, դրանց արդյունքները ընդհանուր պատկերացում կտան Քուրդիստանում ուժերի դասավորվածության շուրջ։





























