Պարբերականի տեղեկություններով, Իջեւանի զորամասի հրամանատար է նշանակվել 34-ամյա փոխգնդապետ Միհրան Մախսուդյանը։ Նա փոխարինել է գնդապետ Սերգեյ Կարապետյանին, ով պաշտոնանկ է արվել Ամանորի գիշերը քաղաքացիական անձանց ահաբեկելու եւ ծեծելու համար, ինչպես նաեւ կալանավորվել է։ Մ. Մախսուդյանը ծնունդով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից է։ Թերթի՝ Իջեւանի զորամասի աղբյուրների հաղորդմամբ, շատ սպաներ դժգոհ են Մախսուդյանի նշանակումից։ Հիմնավորումները մի քանիսն են, մասնավորապես՝ նա երիտասարդ է, փորձառության պակաս ունի եւ դժվար թե կարողանա կարգուկանոն հաստատել զորամասում։