Google-ը Gmail-ի փոստային ծառայությունում ավտոմատ լրացման գործառույթ է ավելացնում, հաղորդում է AP-ն: «Smart compose» գործառույթը մեքենայական ուսուցում է օգտագործու, օգտատերերին նախադասությունների ավարտի տարբերակներ առաջարկելու համար:

Օրինակ  «ես քեզ չեմ տեսել» նախադասությունը կարող է ավարտվել «ես քեզ չեմ տեսել որոշ ժամանակ եւ հուսով եմ քեզ մոտ ամեն ինչ լավ է»:

 «Smart compose» գործառույթն այս ամիս արդեն բոլորի համար հասանելի կլինի: