Instagram-ի բետա տարբերակի ծրագրային ծածկագրում ձայնագրությունները պատմություններին ամրացնելու հնարավորություն է հայտնաբերվել: Խոսքը կարճ հոլովակների մասին է, որոնց հղումները հայտնվում են ծրագրի պատուհանի վերեւի հատվածում:

Նոր պատմության ձեւավորման ժամանակ օգտատերերը կարող են ձայնային ձեւավորման համար երաժշտություն օգտագործել՝ դրանք համապատասխան ցանկից ընտրելով, գրում է TechCrunch-ը:

Գաղտնի գործառույթը գտնվել է Android-ի համար նախատեսված Instagram հավելվածում:

Instagram-ի ներկայացուցիչները չեն մեկնաբանել նոր հնարավորությունը: Բացառված չէ, որ այն կհայտնվի հավելվածի առաջիկա տարբերակներում: