Իրանն առանց Վաշինգթոնի մասնակցության կշարունակի միջուկային համաձայնագրի վրա աշխատել: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ համաձայնությունից դուրս գալու հայտարարությունից հետո, հաղորդում է IRNA-ն:
Ազգին ուղղված ուղերձում նա նշել է, որ ուրախ է միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու առիթով: Նա նաեւ ԱՄՆ-ին խնդրահարույց գործընկեր եւ երկիր է անվանել, որը չի կատարում իր պարտավորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ Իրանի ԱԳՆ-ն խորհրդակցություններ կանցկացնի Ռուսաստանի, Չինաստանի եւ եվրոպական երկրների հետ` միջուկային գործարքից Վաշինգթոնի հեռանալու հայտարարության կապակցությամբ:
«Դուրս գալով ԱՄՆ-ն ցույց տվեց, որ չի կատարում միջազգային համաձայնագրերով իր պարտավորությունները: Միջուկային գործարքը միջազգային պայմանագիր է եւ ԱՄՆ-ն չպետք է դուրս գար դրանից», - հավելել է Ռոհանին:





























