Նախագահ Հասան Ռոհանին հանձնարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը նախապատրաստվել արդյունաբերական մակարդակով ուրանի հարստացման վերսկսմանը, հաղորդում է IRNA- ն:

«Ես հանձնարարել եմ առանց որեւէ սահմանափակումների շարունակել ուրանի հարստացման վերսկման նախապատրաստումը», - ասել է Ռոհանին՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու Թրամփի  որոշումից հետո:

Նա նշել է, որ Իրանը մի քանի շաբաթ կսպասի միջուկային համաձայնագրի եվրոպական մասնակիցների, ինպես նաեւ ՌԴ-ի եւ Չինաստանի հետ խորհրդակցելու համար:

 «Ամեն ինչ կախված է մեր ազգային շահերից», - ասել է Ռոհանին` նշելով, որ եթե ԳՀՀԾ-ում առանց ԱՄՆ-ի ներկայության Իրանի շահերը կերաշխավորվեն, Իրանը կմնա գործարքում: