Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան կոչ են արել ԱՄՆ-ին չկատարել քայլեր, որոնք այլ երկրների համար Իրանի միջուկային համաձայնագրի իրականացումը կդժվարացնեն:
«Մենք ԱՄՆ-ին թախանձագին կոչ ենք անում ապահովել, որ ԳՀՀԾ-ի կառույցները անփոփոխ մնան ինչպես նաեւ չձեռնարկել գործողություններ, որոնք գործարքի մյուս բոլոր կողմերի լիարժեք իրականացմանը կխոչընդոտեն», - ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի համատեղ հայտարարությունում:
Մեյն իրանական միջուկային գործարքից դուրս գալու մասին Դոնալդ Թրամփի որոշումից հետո հեռախոսազրույցներ է ունեցել Մերկելի եւ Մակրոնի հետ:





























