ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը «լուրջ սխալ» է անվանել, որը կվնասի Ամերիկայի համաշխարհային հեղինակությանը:
Նրա խոսքով՝ համաձայնագրից դուրս գալու որոշումը սխալ է, հատկապես, հաշվի առնելով այն, որ Իրանը հետեւում է այդ համաձայնությանը: Նրա կարծիքով՝ առանց այդ համաձայնության ԱՄՆ-ն կհայտնվի միջուկային Իրանի կամ Միջին Արեւելքում այլ պատերազմի միջեւ:





























