Google-ի ձայնային օգնականն այժմ ձայնի իրատեսական սինթեզի համար կօգտագործի WaveNet նեյրոցանցային ալգորիթմը: Օգտատերերին հասանելի կլինեն վեց նոր ձայներ, այդ թվում երաժիշտ Ջոն Լեջենդի ձայնը, որը ձայնագրությունների հիման վրա նեյրոնային ցանցի կողմից նույնպես սինթեզվում է, գրում է N + 1-ը:
Ձայնային օգնականը կկարողանա միանգամից մի քանի գործողություններով հարցումներ կատարել եւ հաշվի առնել ասվածի համատեքստը եւ օգտատիրոջ հետ երկխոսության նախորդ արտահայտությունները:
Google-ը նշել է, որ ընկերության մասնագետները այս տեխնոլոգիայի վրա մի քանի տարի են աշխատել եւ այժմ շարունակում են դրա փորձարկումներն իրականացնել:





























