ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ կհամագործակցի «իրանական սպառնալիքի» համար իրական, համապարփակ եւ տեւական լուծում գտնելու համար: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հետ կապված հայտարարության մեջ:
«Մենք Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների հետ Իրանի միջուկային զենքի զարգացումը կանխելու ընդհանուր նպատակ ունենք: Սակայն մեր ջանքերն ավելի ընդգրկուն են, եւ մենք համագործակցելու ենք գործընկերների հետ, որպեսզի վերացնենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սպառնալիքը, դադարեցնեք նրա ահաբեկչական գործունեությունը եւ արգելափակենք Մերձավոր Արեւելքում եւ դրա սահմաններից դուրս նրա վտանգավոր գործողությունները», - ասել է Պոմպեոն:





























