Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 15:00-ին Ժողովրդական կուսակցությունը, Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, կազմակերպում է հանրահավաք Մատենադարանի հարակից տարածքում:
Կուսակցության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրահավաքի ընթացքում ԺԿ նախագահը ՀՀ իշխանություններին կոնկրետ պահանջների տեսքով կներկայացնի վերջնագիր: Եթե իշխանություններն իրավիճակի համակարգային փոփոխության կտրուկ քայլեր չձեռնարկեն, ապա փետրվարի 28-ի հաջորդ հանրահավաքում Ժողովրդական կուսակցությունը կոչով կդիմի հայ ժողովրդին` գնալ արտահերթ ընտրությունների:





























