Չինաստանը կոչ է արել պահպանել Իրանի միջուկային ծրագիրը եւ տարաձայնությունները լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի հատուկ բանագնացը Մերձավոր Արեւելքում`  Հոնգ Սյաշենը Իրանում երկրի պաշտոնատար անձանց հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «Սինհուան»։

Նա նշել է, որ այն շատ լուրջ եւ կարեւոր համաձայնագիր է, որը օգնում  է պահպանել միջուկային չտարածման միջազգային համակարգը եւ խթանում է Մերձավոր Արեւելքում խաղաղությանն ու կայունությանը, այդ պատճառով անհրաժեշտ է պահպանել համաձայնագրի ամբողջությունը։